Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել ղարաբաղյան համակարտության կարգավորման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսական Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը:

Սրբազանը նաեւ հիշատակել է իր զրուցակիցի եւ Վեհափառ Հայրապետի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, որն արդեն 30 տարի շարունակ ընթանում է Ռուս Ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ եւ նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Թեեւ այսօր ոչ մի լուրջ տեղաշարժ չկա, կարեւոր է , որ պատերազմ չկա,-ասել է Սրբազանը: Մենք գերիների վերադարձի մասին պայմանագրի ենք հասել, ինչպես նաեւ համաձայնագիր  է կնքվել, որ կրոնական հուշարձանները եւ կառույցներն ավերող ոչ մի գործողություն չի ձեռնարկվելու՝ ոչ քրիստոնեական, որ մուսուլմանական: Այս ամենը չի կարող դրական կերպով չազդել Ղարաբաղի խնդրի հետ կապված թեմայի քննարկմանը: Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, մենք վաղուց կլուծեինք այդ խնդիրը:

Ուստի մենք մեր պարտքն ենք համարում բարերար կերպով ազդել, այդ թվում քաղաքական գործիչների վրա՝ նրանց խրախուսելով խնդրի խաղաղ կարգավորմանը: Մեծ հույս ունենք, որ կգա այն օրը, երբ այս խնդիրը կլուծվի»: