SpeedMe պարբերականի ավտոմոբիլային փորձագետները, գնահատելով Դրեզդենի զբոսաշրջային տոնավաճառում ներկայացված մոդելները, պատմել են հինգ ավտոմեքենաների մասին, որոնք առավելապես հարմարեցված են երկարատեւ ճանապարհորդությունների համար, գրում է Life-ը:

Վարկանիշային աղյուսակի առաջնատարն է Ford Ranger TARUK Safari Tourer-ը: Դրա առանձնահատկություններից մեկը «ամֆիթատրոնի» տեսքով ողեւորական նստատեղերն են. ամեն հաջորդը տեղադրված է նախորդից վերեւ՝ լավագույն տեսանելիություն ապահովելու համար: Երկրորդ տեղում Etrusco 7400 SB ավտոմեքենան է, որն իր ուղեւորներին առաջարկում է մահճակալներ, ցնցուղ, հեռուստացույց եւ այլն:

Երրորդը Volkswagen T6 California Ocean-ն է բացվող տանիքով եւ հանգստի համար նախատեսված ծածկով: Չորրորդ տեղը զբաղեցրել է Challenger Cruise Edition 2-ը, որի գլվավոր առանձնահատկությունն արեւային մարտկոցներն են, որոնք ապահովում են դրա հիմնական գործառույթների էլեկտրամատակարարումը: