Tequila Works ստուդիան հայտարարել է նոր խաղի մասին. դա Groundhog Day: Like Father Like Son-ն է: Այդ նախագիծը շարունակում է «Արջամկան օրը» ֆիլմի սյուժեն վիրտուալ իրականությունում, հաղորդում է Life-ը:

Նոր խաղը կպատմի ֆիլմի հերոս Բիլ Մյուրրեյի որդու՝ Ֆիլ Քոննորս կրտսերի պատմությունը: Ինչպես հայրը, որդին հայտվել է Փանքսաթոնի քաղաքում եւ մնացել ժամանակային հանգույցում: Երիտասարդը դեռ պետք է ճանաչի ընտանիքի եւ ընկերների իրական արժեքն անընդհատ կրկնվող մղձավանջից խուսափելու համար:

Նախագծի հեղինակները ստեղծել են նաեւ Deadlight եւ Rime խաղերը: Նոր նախագծում նրանց օգնում է Sony Pictures Virtual Reality ընկերությունը: Ավելի վաղ ստուդիան արդեն աշխատել էր վիրտուալ իրականության նախագծերի շրջանակներում. 2017 թվականին թողարկվել էր The Invisible Hours խաղը:

Ծրագրավորողները խոստացել են անսովոր սյուժե, ինչպես նաեւ ժամանակային հանգույցի մեխանիկայի իրացում: Սցենարի վրա աշխատում են նաեւ Ջեյմս Սիցիլլիանոն («Ռիք եւ Մորթի») եւ Ջոշուա Ռուբինը (Telltale Games — ստուդիա, որը ստեղծել է «Քայլող հանգուցյալներ» խաղը):

Groundhog Day: Like Father Like Son-ի ռելիզը նախատեսված է 2019 թվականին: Խաղը հասանելի կլինի PS VR-ի, HTC Vive-ի եւ Oculus-ի համար: