Նիկոլ Փաշինյանն ընտանիքի՝ տիկին Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ դիտել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը: