Հնդկական ծագումով բրիտանացի գործարար Ռուվիմ Սինգհը Rolls Roусe-ից գնել է միանգամից վեց ավտոմեքենա՝ երեք Phantom սեդան եւ երեք Cullinan ամենագնաց՝ հայտնում է Motor-ը։

Հատուկ պատվերով արված հավաքածուն նվիրվում է թանկարժեք քարերին։ Սինգհն ընդհանուր առմամբ լյուքս դասի ավելի քան 15 ավտոմեքենա ունի։

Հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Jewels Сollection by Singh անվանումով թանկարժեք քարերը՝ ռուբինը, զմրուխտը եւ շափյուղան։ Հենց դրանց գույներով են ներկված յուրաքանչյուր զույգ ավտոմեքենաները։ Բացի Rolls Roусe-երից, Սինգհը նաեւ Bugatti Veyron-ի, Porsche 918 Spyder-ի, Pagani Huayara-ի, Lamborghini Huracan-ի եւ միայն մեկ օրինակով արտադրված Ferrari F12 Berlinetta-ի սեփականատեր է։