Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի, նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Հովհաննես Մանուկյան (կենսագրական տվյալներ)
Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 14-ին Գյումրիում։
1989-1994 թթ. - Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1993 -1995 թթ. աշխատել է որպես ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնական ։
1995 թ. ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։
1995 – 1997 թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։
1996 – 1999 թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության  նախարարությունում:
1998 թ. ընդգրկվել էՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։
1999  – 2001 թթ. է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ:
2001 – 2005 թթ. Տնտեսական դատարանի նախագահ։
2005 – 2008 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։
Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ նախագահի ս.թ. փետրվարի 26-ի հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: