ՃՈ տեսուչի կողմից այսօր՝ փետրվարի 5-ին, Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս տեւական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը եւ հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։

Ի վերջո, նա ներկայացրել է վարորդական իրավունքի վկայականը։ Պարզվել է, որ այն ժամկետանց է եղել եւ, ի վերջո, համաձայնվել է անցնել սթափության փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար տեսուչի կողմից նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել։ Աղբյուրը հայտնում է, որ նա ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի դուստրն է: