Հանրահայտ ամենագնացի նոր սերնդի ներկայացուցիչը՝ Toyota Land Cruiser 300-ը, առաջին անգամ կցուցադրվի 2020թ. աշնանը, «200»-ի հայտնվելուց 12 տարի անց։ Սակայն որպես կոնցեպտ-քար մեքենան կարող են ցուցադրել նաեւ մեկ տարի շուտ՝ Տոկիոյի ավտոսրահում, որը մեկնարկելու է 2019թ. հոկտեմբերի 24-ին։ Այս մասին տեղեկացնում է ճապոնական BestCarWeb պորտալը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին, հաղորդում է RG-ն։

Նրանց տվյալներով՝ Land Cruiser-ը կպահպանի հայեցակարգը, բայց լիովին կարդիականացվի։ Անգամ նոր շրջանակ կունենա, որն ավելի թեթեւ կլինի, քան ներկայինը, բայց եւ միաժամանակ ավելի անվտանգ կլինի։

 Հետաքրքիր է, որ Toyota-ն կհրաժարվի V8 բենզինային շարժչից՝ այն փոխարինելով 6 մխոցանի 3,5 լիտր տուրբոշարժիչով։ Այն կագրեգատացվի 10-աստիճան «ավտոմատ»-ով, որն օգտագործվում է Lexus LS 500 սեդանում։ Բացի այդ, առաջին անգամ կգործադրվի հիբրիդային շարժիչ, նորից ինչպես LS 500h-ում։

Ինչ վերաբերում է օպցիաներին, ապա Land Cruiser 300-ը կունենա Toyota Safety Sense կանխարգելիչ անվտանգության օպցիաների փաթեթի նորագույն վարկած։ Դրա մեջ կմտնեն այնպիսի ֆունկցիաներ, որոնք այժմ օգտագործվում են Lexus LS եւ Crown մոդելներում (ասենք՝ հետիոտների հայտնաբերումը գիշերային ժամերին)։

Ընկերությունում միաժամանակ աշխատում են նաեւ Lexus LX-ի սերնդափոխության վրա, որն ստեղծվել է LC 200-ի հիմքի վրա։

Ի դեպ, BestCarWeb-ը հրապարակել է ապագա Toyota Land Cruiser 300 ռենդերները, բայց արդյո՞ք դրանք նման կլինեն իրական ավտոմեքենաների։ Դժվար է ասել։