Aston Martin ընկերությունը հրապարակել է Lagonda All-Terrain էլեկտրական քրոսովերի առաջին թիզերը։ Ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնեւյան ավտոսրահում։ Նորույթը կոչված է պատկերացում տալ ապրանքանիշի առաջին սերիական մոդելի մասին՝ հայտնում է Autonews-ը։

Թիզերից դատելով, քրոսովերը առջեւից կունենա ոչ փայլուն քրոմապատ տարր, որը կմիավորի գլխավոր լուսարձակները, ինչպես նաեւ՝ ավանդական հայելիներին փոխարինող խցիկները։ All-Terrain-ի ապրանքային տարբերակը, որը կհայտնվի 2021թ․, կդառնա Lagonda ապրանքանիշի անվան տակ թողարկված առաջին սերիական ավտոմեքենան։ Հետագայում բրիտանացիները մտադիր են ընդլայնել շքեղ էլեկտրամոբիլների գիծը։

Անցյալ տարի Ժնեւյան ավտոսրահում Aston Martin-ը ներկայացրել էր էլեկտրական անօդաչու Lagonda Vision-ը։ Շքեղ լիմուզինը գործարկվում է էլեկտրաշարժիչների միջոցով, որոնք սնուցումը ստանում են պինդ մարտկոցներից, որոնք առանց վերալիցքավորելու կարող են ապահովել մինչեւ 640 կմ վազք։ Ամբողջական լիցքավորումը տեւում է ընդամենը 15 րոպե։