ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 7-ին, մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու  փետրվարի 7-9-ը կայանալիք «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» թարմ մրգերի եւ բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին, որին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի սեփական տաղավարով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս հեղինակավոր ցուցահանդեսը կազմակերպվում է 1993 թվականից, որտեղ ամեն տարի  իրենց գյուղատնտեսական արտադրանքն են ներկայացնում ավելի քան 3000 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, շուրջ 78 000 առեւտրային կազմակերպություններ մասնակցում են՝ որպես այցելուներ։