Կառավարության կողմից ներկայացված ծրագրում տնտեսական բարեփոխումների մեխանիզմներ,   իրականացման հստակ ժամկետներ եւ չափանիշներ չկան, եւ դա խնդիր է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավբորը նշեց, որ տնտեսական ծրագրի մասով հարկավոր է որոշակի դրույթներ մշակել, հետեւաբար հիմա հնարավոր չէ վերջնական եզրակացություններ անել:

«Ազգային ժողովը դեռ պաշտոնապես չի ստացել Կառավարության ծրագիրը: «Լուսավոր Հայաստան»  կուսակցության խմբակցությունը ծրագիրը չի քննարկել: Երբ որ քննարկենք ծրագիրը, կկարողանանք մեր դիրքորոշումը, առաջարկները, լուծումները ներկայացնենք», - հավելեց պատգամավորը: