Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 7-9-ը մասնակցելու է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ հանդիպմանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են բանկի գործունեությանը, տարածաշրջանային եւ անդամ երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահի, ինչպես նաեւ անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հայաստանում բանկը իրական հատվածում եւ ֆինանսական համակարգում բազմաթիվ ծրագրերի իրականացման բազմամյա եւ հաջողված փորձ ունի: