Եվրահանձնաժողովը (ԵՀ) էապես նվազեցրել է 2019թ. եվրագոտու տնտեսական աճի կանխատեսումը։ ԵՀ հինգշաբթի հրապարակված ձմեռային կանխատեսման մեջ այդ ցուցանիշն իջել է 1,3%-ով՝ աշնանային կանխատեսման համեմատ, երբ այն 1,9%-ի մակարդակի էր։ Իջել է նաեւ 2020թ. կանխատեսման ցուցանիշը՝ 1,7%-ից 1,6% համապատասխանաբար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ի դեպ,  այս տվյալները կրում են պայմանական բնույթ, քանի որ գործնականում ուշադրության չեն առնում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) էֆեկտը։ Brexit-ի ստատուս-քվո ասելով Եվրահանձնաժողովում հասկանում են իդեալական սցենար, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա կազմակերպված ռեժիմով եւ մարտի 29-ից հետո կմնա եվրոպական շուկայի մի մասը մինչեւ 2020թ. վերջ՝ անցումային շրջանի մասին պայմանավորվածության շրջանակներում։

Եվրահանձնաժողովը վերանայել է գնաճի ցուցանիշները, որոնք իջել են մինչեւ 1,4% անցած տարվա աշնանը  գրանցված 1,8-ի դիմաց։ 2020թ. գնաճը պետք է բարձրանա 1,5%:

ԵՀ-ն ընդգծել է, որ կանխատեսման այս վերանայման պատճառ է դարձել «2018թ. վերջին եռամսյակում եվրոպական տնտեսության աճի դանդաղման հաշվառումը»։ Եվրահանձնաժողովը ճշտել է, որ 2018թ. տնտեսության աճը եվրագոտում իջել է 1,9%-ով՝ 2017թ. 2,4-ի փոխարեն։ Դեպի վայրընթաց վերանայվել են, մասնավորապես, այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսին են Գերմանիան, Իտալիան եւ Նիդեռլանդները։ Գերմանական տնտեսության աճը հիմա գնահատվում է 1,1%՝ աշնան կանխատեսման 1,8-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ,  ԵՄ 28 պետությունների տնտեսական աճի կանխատեսումը ձմռանն իջեցվել է 1,5%-ով 2019թ. եւ 1,7%-ով 2020թ.՝ ԵՀ աշնան կանխատեսումներով, որտեղ այդ թվերը եղել են 1,9 եւ 1,8%-ի մակարդակում համապատասխանաբար։