Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր իտալացի գործընկերոջը կոչ է արել մեծացնել երկրում իտալական ներդրումները, փոխանցում է AP-ն:

«Լիբանանում առաջիկա ժամանակահատվածը մեծ թվով ներդրումային հնարավորություններով աշխատելու ժամանակահատված է»,- Ասել է Սաադ Հարիրին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպման ժամանակ:

Լիբանանը պայքարում է ահռելի պետական պարտքի, աճող գործազրկության եւ վարկային վարկանիշների վատթարացման դեմ: Հարիրիի կառավարությունը հույս ունի ստանալ մոտ 11 մլրդ դոլար՝ արտոնյալ վարկերի եւ դրամաշնորհների տեսքով, որը միջազգային դոնորները խոստացել էին անցյալ տարի Փարիզում տեղի ունեցած համաժողովի ժամանակ:

Կոնտեն նշել է, որ Իտալիան կշարունակի Լիբանանի կառավարությանը աջակցություն ցուցաբերել: Հարիրին հայտարարել է, որ «իտալական մասնավոր հատվածի համար Լիբանանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»: