«Հյուսիսային հոսք-2»-ն Գերմանիան Ռուսաստանից կախված չի դարձնի՝ գազի մատակարարման համատեքստում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ընդգծելով, որ խիստ կարեւոր է, որպեսզի Ուկրաինան մնա տարանցող երկիր, տեղեկացնում է Reuters-ը։

«Արյդո՞ք դառնում ենք կախված Ռուսաստանից երկրորդ գազատարի պատճառով։ Ես ասում եմ «ոչ», եթե մենք միաժամանակ դիվերսիֆիկացվենք»,- ասել է Մերկելը Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հանդիպել է Վիշեգրադյան խմբի (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան եւ Սլովակիա) ղեկավարների հետ ։

Ինչպես տեղեկացնում են դիվանագիտական աղբյուրները, Գերմանիան ճնշում է գործադրում եվրոպական այլ երկրների վրա, որպեսզի արգելի «Հյուսիսային հոսք-2»-ի կարգավորման ԵՄ առաջարկը փետրվարի 8-ի կարեւոր հանդիպմանն ընդառաջ։