27-ամյա հնդիկը պատրաստվում է դատական հայց ներկայացնել իր ծնողների հանդեպ այն բանի համար, որ նրանք իրեն ծնել են՝ չստանալով իր համաձայնությունը՝ հայտնում է BBC-ն։

Մումբաիից գործարար Ռաֆայել Սամուելն ասում է, թե անարդար է համարում այն փաստը, որ երեխաները լույս աշխարհ են գալիս իրենց կամքին հակառակ եւ ստիպված են տառապել ողջ կյանքի ընթացքում։

Նա հիանալի հասկանում է, որ ապագա երեխայի համաձայնությունը հարցնել հնարավոր չէ, սակայն նրան հետաքրքրում է հենց այն, որ մարդն ինքնակամ չի ծնվում։

Հնդիկը վստահ է, որ մարդն ամբողջ կյանքում պետք է փոխհատուցում ստանա այն բանի համար, որ ծնվել է, թեեւ այդ մասին չի խնդրել։

Ծնողներին դատի տալը կարող է հանգեցնել հարաբերությունների վատացմանը եւ նույնիսկ դադարեցմանը։ Սակայն Սամուելը վստահեցնում է, թե ինքը հիանալի հարաբվերությունների մեջ է ծնողների հետ, որոնք երկուսն էլ իրավաբան են եւ իրենց դատի տալու որդու գաղափարին հումորով են վերաբերում։