ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել՝ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար, փոխանցում է RT-ն: 

«Իրանի կողմից հրթիռների վերջին արձակումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ գործարքը չի խոչընդոտում Իրանի հրթիռային ծրագրին: Իրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին մարտահրավեր է նետում՝ զարգացնելով բալիստիկ հրթիռների իր հնարավորությունները: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումները՝ Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար»,- նշել է Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում:

Պոմպեոն հունվարին հայտարարել էր, որ Իրանը փորձում է մեծացնել իր հրթիռային ներուժը, որն իբր սպառնում է Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին:

Ավելի ուշ Իրանում ներկայացրել էին «Խովեյզե» կոչվող «հող-հող» դասի թեւավոր հրթիռը, որը կարող է կարճ ժամանակում արձակման պատրաստվել եւ աչքի է ընկնում է «մեծ արդյունավետությամբ»: