Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսսովետի անվան թատրոնի առաջատար դերասան Սերգեյ Յուրսկին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրեւիչ Յուրսկին վախճնավել է այսօր վաղ առավոտյան»,- տեղեկացրել է Մոսսովետի թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նա խաղացել է «Կորոլյով», «Նպատակի ընտրություն», «ՇԿԻԴ հանրապետություն», «Փնտրեք կնոջը», «Սեր եւ աղավնիներ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում։ «Ոսկե հորթը» ֆիլմում (1968) նա կատարել է Օստապ Բենդերի դերը։