Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին մահացել է կյանքի 84-րդ տարում՝ սրտի կանգից։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նրա դստերը՝ Դարյա Յուրսկայային։

«Հայրս երկար ժամանակ հիվանդ էր, մահացավ սրտի կանգից, մենք բոլորս հիմա սպասում ենք պաշտոնական եզրակացությանը»,- ասել է նա։

Յուրսկին թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան էր։ Նկարահանվել է «Մարդը ոչ մի տեղից», «Սեր եւ աղավնիներ», «Ոսկե հորթը» «ՇԿԻԴ հանրապետություն», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» եւ շատ այլ ֆիլմերում։