Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն: Նախօրեին բրիտանական Guаrdian-ը հրապարակել էր ալգորիթմի գրած առաջին հոդվածը: ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակությունների խմբագրություններում արհեստական ինտելեկտի եւ բոտերի օգտագործումն արդեն նոր ստանդարտ է: Այսպիսով ֆինանսական լուրերի Bloomberg խոշորագույն գործակալությունում ռոբոտի օգնությանը դիմում են հոդվածի մեկ երրրորդ մասի պատրաստման համար, գրում է HighTech-ը:

New York Times-ը նշում է, որ ֆինանսական լրագրությունը հայտնվել է տենդենցի սուր ծայրում: Այստեղ կան երեք կարեւոր նախադրյալներ՝ հսկայական թվով տվյալներ մշակելու անհրաժեշտություն, այդ ամենը կարողանալ առավելագույնս արագ անել, ինչպես նաեւ տքնել եռամսյակային հաշվետվությունների վրա՝ բոլորովին ոչ երանելի աշխատանք մարդ հեղինակի համար: Այժմ դրանով զբաղվում է Cyborg-ը. համակարգն ակնթարթորեն զեկույց է պատրաստում՝ ընդգծում ամենակարեւոր փաստերն ու թվերը եւ դրանք ներառում հոդվածում:

Ռոբոտը չի ձանձրանում եւ վրիպակներ թույլ չի տալիս:

Bloomberg-ն արհեստական ինտելեկտին որպես առավելության մաս է դիտարկում մրցակցային պայքարում՝ ոչ միայն Reuters-ի, այլեւ հեջ-հիմնադրամների հետ, որտեղ ավելի ու ավելի ակտիվորեն են կիրառում արհեստական ինտելեկտի ալգորիթմները՝ ներդրումային որոշումների կայացման համար:

Գործելակերպն այժմ այնքան տարածված է, որ որոշ ընկերություններ զեկույցներ են պատրաստում՝ ձգտելով դրանք ռոբոտին, այլ ոչ թե մարդուն շահավետ լույսի ներքո ներկայացնել: Bloomberg-ում այժմ արհեստական ինտելեկտի ուսուցիչները նրանց սովորեցնում են  այլ պատեռներ հայտնաբերել եւ կարեւոր թվել առանձնացնել, այլ որ թե այնպիսի, որոնց վրա իրենց ուշադրությունը կենտրոնացնում են զեկույցի հեղինակ մեքենաները:

Ստանդարտ տեքստերում ռոբոտներն արդեն հմտացել են: Associated Press-ի համար ալգորիթմը գրում է ցածր լիգաներում բեյսբոլի հանդիպումների արդյունքների մասին, Washington Post-ի համար՝ ֆուտբոլի, Los Angeles Times-ի համար՝ երկրաշարժերի մասին:

АР-ի ղեկավարներից Լիզա Գիբսը վստահեցնում է, որ ռոբոտները չեն խլում աշխատանքը, այլ փրկում են ձանձրույթից:

«Լրագրությունը ստեղծագործական աշխատանք է, որտեղ կարեւոր է հետաքրքրասիրությունը, պատմություններ պատմելու կարողությունը, տեղեկատվություն փորփրելը եւ իշխանությունից պատասխան պահանջելը, քննադատական մտածողությունը…ահա այս ամենի վրա պետք է լրագրողներն իրենց էներգիան ծախսեն»:

Washington Post-ը ռոբոտներին օգտագործում է նաեւ մեկ այլ գործում, որտեղ աշխատում է Heliograf անվանումով ալգորիթմը: Նա երկու խնդիր ունի: Առաջինը՝ թղթակիցներին մատնանշել անոմալ տվյալները: Օրինակ՝ 2016 թվականի Օլիմպիական խաղերում խմբագրական Slack-ում հայտնվում էին բոլոր արդյունքները, որոնք 10 տոկոսով ցածր կամ բարձր են համաշխարհահին ռեկորդներից: Անսովոր թվերը, չնայած, կարող է մակնշել նաեւ   АР-ի եւ Bloomberg-ի սոֆտը: