Վիսկոնսինի բնակիչը պահանջել է 14-ամյա աղջկա բռնաբարության տեսաապացույցը՝ նրան օգնելու համար: AP-ն հաղորդում է, որ 31-ամյա Բրայան Ռոջերսը դեռահասի հետ ծանոթացել է համացանցով: Աղջիկը խոստովանել է, որ խորթ հայրը բռնաբարում է իրեն: Տղամարդը նշել է, որ աղջկան կօգնի փախչել, եթե նա իրեն բռնաբարության տեսանյութ ուղարկի:

ՀԴԲ-ի գործակալի ցուցմունքի համաձայն՝ Ռոջերսը աղջկա հետ ծանոթացել է Roblox  անվանունով խաղային առցանց հարթակում: Դրանից հետո աղջիկը Ռոջերսին ասել է, որ հայրն իրեն բռնաբարում է, սակայն մայրն իրեն չի հավատում: Տղամարդն ասել է, որ կօգնի նրան, սակայն իրեն հավաստի տեսաապացույցներ են պետք, որպեսզի նա կարողանա նրան անարգել տանից տանել:

Քննիչները Ռոջերսի համակարգչում աղջկա բռնաբարության 7 րոպեանոց տեսանյութ են հայտնաբերել, հայտնել է ՀԴԲ գործակալը:

Տեսանյութը ստանալով՝ տղամարդը աղջկան տարել է իր մոտ, այնուհետ կալանավորվել:

Նրան երեխային սեռական շահագործման ենթարկելու մեղադրանք է առաջադրվել: Աղջկա խորթ հայրը նույնպես կալանավորվել է: