Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կայանալիք գագաթաժողովում կքննարկեն Սիրիայից ԱՄՆ-ի հնարավոր հեռացումը՝ ապակայունացման եւ քաոսի կանխման համար: Այս մասին ուրբաթ լրագրողներին  հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ կքննարկվի գլխավոր հարցը՝ ինչպես անել, որ ԱՄՆ-ի հեռացման դեպքում ապակայունացում եւ քաոս չլինի, որպեսզի իրավիճակի սահուն վերահսկողություն ապահովվի, -նշել է նա,-եւ ես հարցն այլ հարթության մեջ կդնեի՝ ինչպես հաշվի առնել բոլոր երկրների եւ կողմերի անվտանգությունը»: