«Մահ Ամերիկային»  նշանակում է Դոնալդ Թրամփի (ԱՄՆ նախագահ) , Ջոն Բոլթոնի (ազգային անվտանգության խորհրդական)   եւ Մայք Պոմպեոյի (ԱՄՆ պետքարտուղար)   մահը: Դա նշանակում է ԱՄՆ-ի կառավարիչների մահը, որոնք ներկայումս այդ մարդիկ են»: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, գրում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չարի մարմնացում է, իսկ «հետո դժգոհում են , թե ինչու ենք մենք կրկնում «Մահ Ամերիկային» :

««Ամերիկյան ռեժիմի գոյությունը միշտ էլ կախված է եղել ոտնձգություններից, որոնք ուղղված են սեփական շահերի պաշտպանությանը», - ասել է նա, հավելելով, որ իրանցի ազգը կրկնելու  է «Մահ Ամերիկային», քանի դեռ Միացյալ Նահանգները չարության մարմնացումն են:

Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել չվստահել եվրոպացիներին, ինչպես եւ ամերիկացիներին:

«Միջուկային բանակցությունների ընթացքում՝ մի քանի տարի առաջ, պաշտոնյաների հետ մասնավոր հանդիպումների եւ հանրային հավաքների ժամանակ, ես հաճախ պնդում էի՝ մի վսահեք ամերիկացիներին, նրանց խոստումներին, ժպիտներին ու ստորագրություններին, նրանք վստահելի չեն: Այժմ նրանք, ովքեր այն ժամանակ վարում էին բանակցությունները, այսօր ասում են, որ ԱՄՆ-ն հուսալի չէ»:

«Նախ եւ առաջ, ես դիմում եմ ամերիկացիներին՝«Մահ Ամերիկային»  նշանակում է Թրամփի, Բոլթոնի եւ Պոմպեոյի մահը: «Մահ Ամերիկային»  նշանակում է մահ նրանց, ովքեր կառավարում են այդ երկիրը: Մենք չենք պատերազմում ամերիկացի ժողովրդի հետ»: