Subaru-ն, Tesla-ն, BMW-ն, Volkswagen-ը, Daimler Vans-ը, Mercedes-ն ու Ferrari-ն հետ են կանչում 1,7 միլիոն ավտոմեքենաներ պոտենցիալ վտանգ ներկայացվող անվտանգության բարձիները փոխելու համար, որոնք արտադրվել էին ճապոնական Takata կորպորցաիայի կողմից:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, անվտանգության բարձիկների ինֆլյատորները կարող են բեկորների վերածվելով շարքից դուրս գալ՝ վնասելով վարորդին եւ ուղեւեորներին: Դրա հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել ամբողջ աշխարհում, եւս հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: