Statista ընկերության փորձագետները նշել են այն սմարթֆոնները, որոնք օժտված են էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպության Twitter-յան էջում հրապարակված տվյալները:

Հակավարկանիշի առաջին հորիզոնականում է 2017 թվականի մոդել Xiaomi Mi A1-ը, որի ճառագայթման մակարդակը կազմում է 1,75 վատտ/կգ: Երկրորդ տեղում է հայտնվել OnePlus 5T սմարթֆոնը (1,68 վատտ/կգ), իսկ երրորդ՝ Xiaomi Mi Max 3 (1,58 վատտ/կգ):

Առաջին հնգյակը եզրափակել  են OnePlus 6T-ն եւ HTC U12 Life-ը:

Ընկերությունը հակավարկանիշը կազմելիս օգտվել է գերմանական ճառագայթային պաշտպանության գերատեսչության տվյալները: Ընդ որում՝ Գերմանիայում ճառագայթման խորհուրդ տրվող մակարդակը կազմում է 0,6 վատտ/կգ, եւ փաստացի ցուցակի մեջ հայտնված բոլոր գաջեթները նորման գերազանցել են: