Չինաստանի արեւմուտքում Տիբեթի շրջանում ձնամրրիկը հանգեցրել է հազարավոր կենդանիների կործանմանը, հայտնում է Xinhua գործակալությունը:

Ընդ որում՝ նշվում է, որ ձնածածկույթի հաստությունը կազմել է 45 սմ:

Սրա հետ կապված տեղական իշխանությունները տարերային աղետի վայր են ուղարկել ասնասնաբույժների եւ բուժաշխատողների, որպեսզի փրկեն ողջ մնացածներին:

Այս շրջանում գյուղերը գտնվում են ծովի մակարդակից 5 հազար մետր բարձրությամբ, եւ տեղացիները փորձում են ճանապարհները մաքրել:

Տնային կենդանիները Տիբեթի բնակիչների սնունդի գրեթե միակ աղբյուրն են. նրանք հիմնականում պահում են եզնուղտ, այծ եւ ոչխար: