Իսրայելական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է 19-ամյա իսրայելուհուն դաժանորեն սպանած պաղեստինցու կալանավորման մասին, եւ նրան անվանել է ահաբեկիչ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կասկածյալին Ռամալլահ քաղաքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան փաստացի մայրաքաղաքում գիշերային գործողության ժամանակ բռնել էր հակաահաբեկչական հատուկ ծառայությունը։

Անսբախեր անունով աղջկա մարմինը գտել էին Երուսաղեմի ծայրամասում գտնվող անտառում։ Հանցանքի մանրամասները արգելված է հրապարակել, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն անվանել է «սարսափազդու դաժանության» սպանություն։

Մարդասպանի մասին ասում են միայն, որ նա պաղեստինյան Խեւրոն քաղաքից է  եւ այժմ հարցաքննվում է ՇԱԲԱԿ հակաահաբեկչական հատուկ ծառայության քննիչների կողմից։