Փարիզում «Դեղին ժիլետների» ցույցի մասնակիցներից մեկը զրկվել է ձեռքից՝ հայտնում է BFM TV-ն։

Բողոքների պատճառով տուժել է նաեւ ոստիկանության կոմիսարը։

Հեռուստաալիքի տվյալներով, Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի մոտ բախումների ժամանակ ցուցարարը գետնից վերցրել է ոստիկանության նետած արցունքաբեր գազով նռնակներից մեկը։ Տղամարդը ցանկացել է այն նետել Ազգային ժողովի ցանկապատից դուրս գտնվող իրավապահների վրա, սակայն նռնակը պայթել է, որի հետեւանքով նրա ձեռքը դաստակից կտրվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նախագահ Էմանուել Մակրոնը բողոքները դադարեցնելու համար մտադիր է հանրաքվե անցկացնել։