ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է մասնակցեն ՆԱՏՕ-ի շրջանակներում միջուկային համատեղ առաքելություններին՝ հայտնում է MIGnews-ը։

Նա համարում է, որ «ՆԱՏՕ-ի նպատակն առանց միջուկային զենքի աշխարհն է», սակայն չի կարելի միակողմանի հրաժարվել դրանից։

«Միջուկային պատասխանատվության բաժանումը կարեւոր է ՆԱՏՕ-ի համար։ Եւ ես կոչ եմ անում, որպեսզի դաշինքի որքան հնարավոր է շատ գործընկերներ, ներառյալ՝ Գերմանիան, լինեն այդ պատասխանատվության մի մասը»,- ասել է նա։

Լրատվամիջոցը գրել է, որ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գերմանիայի տարածքում պահվում է մոտ 20 միավոր ամերիկյան միջուկային զենք, որը այնտեղ է տեղափոխվել անցյալ դարի կեսերին։