Նախկինում իրենց 10-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվող ամուսնու եւ կնոջ առերեսումները վկայում են այն մասին, որ տղամարդը կտտանքների է ենթարկել իր կնոջը եւ որդեգրուհուն՝ հայտնում է Associated Press-ը։

Մեն նահանգից Շերոն եւ Ջուլիո Կարիլոները մեղադրվում են դեռահաս Մարիսա Քենեդու սպանության մեջ։ Սա  մեկ տարի առաջ կատարված ցնցող սպանություն է, որ խթանել է եևրեխաների պաշտպանության բարեփոխումների առաջընթացը։

Միաժամանակ, դատական փաստաթղթերի համաձայն, Շերոն Կարիլոն ճանաչվել է զոհ, այլ ոչ թե այդ սարսափելի սպանության հանցակից։

Գործի մեջ ներառված են բջջային հեռախոսով արված լուսանկարներ, որոնց վրա պատկերված են ծնկի եկած մերկ մայրն ու աղջիկը։ Նշվում է, որ տղամարդը բռնաբարել է իր կնոջն ու որդեգրած դստերը։

Իր հերթին Ջուլիո Կարիլոյի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալի կինը փորձում է խուսափել պատժից։

Նախկինում քննիչները հայտարարել էին, որ Կարիլո ամուսինները պարբերաբար ծեծել են իրենց դստերը։ Այնուամենայնիվ, ծնողները հայտարարում են, որ իրենք անմեղ են։