Անձնական տարածքի խախտումը, թափթփվածությունն ու աներեսությունն առավել հաճախակի են նյարդայնացնում ուղեւորներին թռիչքի ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:

Ուսումնասիրելով համացանցում ավիաուղեւորների ֆորումները՝ պարբերականը կազմել է այն ամենի ցանկն, ինչը առավելապես նյարդայնացնում է զբոսաշրջիկներին թռիչքի ժամանակ:

Ցանկը երկար է: Հարեւանները, որոնք կողքին նստելով զբաղեցվում են մյուսների տարածությունը, օրինակ, արմնակալը, բազմաթիվ ուղեւորների դժգոհության պատճառ են դառնում:

Հեռախոսով խաղացող երեխաները, որոնք չեն անջատում ձայնը, նյարդայնացնում են գրեթե բոլոր կողքի նստողներին:

Ուղեւորները բացասական հույզեր  են զգում, երբ հարեւանները փորձում են կարդալ իրենց գիրքը: Ավելի վատ է, երբ նրանք բարձրաձայն մեկնաբանում են կարդացածը:

Օգտատերերը գրել են նաեւ, որ չափազանց զայրանում են, երբ ուղեւորներից որեւէ մեկը հանում է կոշիկները եւ նրա ոտքերից տհաճ հոտ է գալիս:

Վատառողջ՝ փռշտացող եւ հազացող ուղեւորները նույնպես շրջապատողների զարյույթն են առաջացնում, առավելեւս, եթե նրանք այդ պարագայում չեն փակում բերանը:

Բացի այդ, բազմաթիվ հարցվածներ խոստովանել են, որ նրանց նյարդայնացնում է, երբ ինքնաթիռի վայրէջքից հետո ուղեւորները ծափահարում են անձնակազմին: