Համացանցում մինչեւ այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի մասին շրջանառվող տարաբնույթ լուրերին։

«Վերջին ժանանակներում տարաբնույթ կայքեր եւ անհատներ, ովքեր աղոտ պատկերացում եւ տեղեկատվություն ունեն Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից, համացանց են նետում հակամարտության կարգավորմանն իբր վերաբերող տեքստեր եւ փաստաթղթեր։

Կազանում որեւէ վերջնական պայմանագրի ստորագրում նախատեսված չէր։ Ենթադրվում էր միայն կարգավորման սկզբունքների համաձայնեցում։

Համացանցում մինչեւ այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից, եւ հանդիսանում են տարբեր ժամանակահատվածներում տարբեր քննարկումներից վերցրած էլեմենտների միտումնավոր արած անհաջող խառնուրդ»,- գրել է նա։