Բելֆասթի կենդանաբանական այգում (Հյուսիսային Իռլանդիա) շիմպանզեն փախել էր իր վանդակից՝ օգտագործելով ծառերի կոտրած ճյուղերը: Այցելուները հասցրել են նկարահանել փախուստի պահը, հաղորդում է The Guardian-ը:

Վանդակում կար քամուց կոտրված ծառի մի քանի ճյուղ: Կապիկն օգտագործել էր դրանցից ամենախոշորը որպես աստիճան:

Տեղի վարչակազմի ներկայացուցիչը մանրամասնել է, որ կենդանին լքել էր վանդակը կարճ ժամանակով: Կենդանաբանական այգու աշխատակիցները մոտակայքում էին.  նրանք վերադարձրել էին շիմպանզեին: