Նավթի համաշխարհային գներն իջնում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։

WTI նավթի մարտյան ֆյուչերսներն էժանացել են 1,2 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 52,08 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, էժանացել են 0,82 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 61,59 դոլար։