Մադրիդյան սկզբունքների այլընտրանքը թեմայով Ստեփանակերտում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման արդյունքներով «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Մադրիդյան սկզբունքները մերժելու անհրաժեշտության մասին։

Տարծված հաղորդագրության մեջ ասվում է. «կլոր սեղան-քննարկման մասնակիցները, ամփոփելով արտահայտված տեսակետները, հայտարարում են.

1. Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն:

2. Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է շարունակվեն Հայկական կողմից տարածքային զիջումները բացառելու տրամաբանությամբ:

3. Կլոր սեղանի ձեւաչափով քննարկումները անհրաժեշտ է շարունակել՝ ներգրավելով նաեւ այլ քաղաքական ուժերի եւ գործիչների»:

Արթուր Թովմասյան – Արցախի ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ

Դավիթ Կարաբեկյան – քաղաքագետ

Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող

Գեղամ Գրիգորյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության համակարգող

Մխիթար Ավետիսյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության անդամ

Վալերիկ Բալայան – Արցախյան Զարթոնք նախաձեռնության ներկայացուցիչ

Ռուսլան Իսրայելյան – Արցախի ԱԺ պատգամավոր

Տիգրան Կյուրեղյան – ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, Բերձորի բնակիչ