Հնարավոր է՝ Նիկոլայ Գրիգորյանը նշանակվի ԱԻՆ մամուլի խոսնակի հաստիքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը. «Կա նման բան, հենց հրամանը լինի, կիմանաք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Գրգորյանը հեռացել էր համակարգից՝ իր տեղը զիջելով նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի խոնակ Սաթենիկ Ասիլյանին: Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլայ Գրիգորյանը կհամակարգի նախարարության ողջ լրատվական վարչության աշխատանքը: