Զինվեք համբերությամբ, մեզ հետ հեշտ չի լինի աշխատել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց այսօր Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

«Մենք հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք դաշտը դատարկ ու առանց օրակարգ ենք թողել, եւ այն ամեն ինչով լցվում է: Հիմա օրակարգերով այնքան պետք է դաշտը լցնենք ու հագեցնենք, որ աղբ չկարողանա մտնել դաշտ: Այնպես որ՝ ի գործ»,-ընդգծեց նա: