Տսաը մարդ հոսպիտալացվել է ամերիկյան Ֆուլերթոն քաղաքում (Կալիֆոռնիա) անցորդների խմբի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետեւանքով, ասվում է տեղի ոստիկանության՝ Թվիթերում հրապարակած ամփոփագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի։ Տեղեկացվում է, որ կարմիր Toyota Tacoma-ի վարդորդը դուրս է եկել մայթ եւ խոցել անցորդների մի խմբի, ինչից հետո մեքենան հարվածել է ծառին։

Դեպքի վայր ոստիկանների գալուց հետո հաջողվել է բարձրացնել ծխացող ավտոմեքենան, որի տակ գտնվել են մարդիկ։ 18-49 տարեկան տուժածները հասցվել են տեղի բուժհաստատություններ՝ տարբեր ծանրության վնասվածքներով, ոմանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վնասվել է երեք մեքենա։

Վարորդը 22-ամյա Քրիսթոֆեր Սոլիսն էր, որն ապրում է Անահայմ քաղաքում։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նա մեքենան վարում էր թմրանյութերի ազդեցության տակ։ Երիտասարդը կալանվել է՝ մեքենան թմրանյութերի ազդեցության տակ վարելու կասկածանքով եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով։