Ես կօգնեմ բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից,եւ սույն հանձնաժողովում գործունեության շրջանակներում։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի առաջին նիստում փետրվարի 11-ին ասել է կառույցի փոխնախագահ, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշել է, որ պետք է կարգապահ հաշվետվողական լինի իր քաղաքական թիմին։ Պատգամավորը նաեւ կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է երկպալատանի լինի, վերին պալատը պետք է զբաղվի սփյուռքի հարցերով։ Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ խորհրդարանը երկպալատանի մարմնի վերածելը ապագայի հարց է։