Ես Լեւոն Զուրաբյանին անձամբ ծանոթ չեմ, գտնում եմ, որ նա շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ եւ չեմ կարծում, որ մենք մարդուն կարող ենք զիջել ինչ–որ բանի դիմաց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա առաջարկել էր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին զիջել Ադրբեջանին տարածքների դիմաց:

Հարցին, թե ինչպես է, որ ինքը հավանել է Սոֆիա Հովսեփյանի գրառումը, Վարազդատ Կարապետյանն ասաց. «Խնդիրը հարցի էության քննարկմանն էր վերաբերում, այլ ոչ թե մարդկանց։ Ընդհանրապես հարցերը դեպի մարդկանց հանգեցնելը այնքան էլ կոռեկտ չէ»:

Լրագրողի հարցին, թե ինքը տպավորություն ունի, որ  Զուրաբյանը խոսում է զիջումների մասին, Վարազդատ Կարապետյանն ասաց՝ ոչ, ինքը հոդվածը կարդացել է եւ նման տպավորություն չունի։

Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: ԴՐանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիո Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման.  Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»: ՀԱԿ անդամները