Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցություններ կվարի Սիրիայի իրավիճակի շուրջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հիմնական ուշադրությունը հանդիպման ընթացքում նախատեսվում է հատկացնել սիրիական կարգավորման տարբեր ուղղություններին»,- երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան։

Աշխատանքային այցը կտեւի մեկ օր, ասել է նա։