Էջմիածնում կրքերը հանդարտվել են, քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին, ցնցումները հետք չեն թողել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ Արշալույս գյուղը ոչ մի կապ չունի Էջմիածին համայնքի հետ, հետեաբար, ինքն իրավասու չէ այնտեղ իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանել:

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ Մանվել Գրիգորյանի աջակիցները սկսել են իրենց վատ պահել, լարված մթնոլորտ են ստեղծում, երթեւեկության են խոչընդոտում, Գասպարյանն արձագանքեց. «Ես ինքս նման վիճակ չեմ նկատել, պարբերաբար ճանապարհային ոստիկանության հետ եղել եմ կապի մեջ, որ բացառվեն նման երեւույթները: Իմ կարծիքով, մի փոքր գերագնահատված էր այդ ամենը: Միգուցե եղել են էպիզոդիկ դեպքեր, որոնք շատ կաճ են տեւել, իրավապահները արձագանքելն են դրանք»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի կողմից ինչ-որ սեփականություններ, տարածքներ համայնքին վերադարձնելուն, Դիանա Գասպարյանն ասաց. «Մանվել Գրիգորյանը Էջմիածին համայնքին որեւէ բան չի հանձնել»: