1939 թվականի արտադրության հազվագյուտ Alfa Romeo8C 2900 B Touring Berlinetta մեքենան Փարիզի հին մեքենաների աճուրդում 16.7 մլն եվրոյով վաճառվել է ԱՄՆ-ից հնահավաքին: Ouest-France թերթը հաղորդում է, որ մեքենան լավ վիճակում է գտնվում, իսկ նրա վազքընթացը 65 հազար կմ է, գրում է ՏԱՍՍ-ը:

Retromobile ամենամյա 44-րդ ցուցահանդեսի ժամանակ վաճառքն իրականացրել է Artcurial աճուրդի տունը: Ըստ հրատարակության՝ սակարկություններին ընդհանուր ներկայացվել էր 150 մեքենա, որոնց թվում էր 1953 թվականի Maserati, 1960-ականների Ferrari,  1962 թվականի Aston Martin 1962 года եւ այլ մոդելներ, սակայն ամենից թանկը եղել է  Alfa Romeo-ն: Դրա սկզբնական գինը կազմել է 10 մլն եվրո, սակայն աճուրդի մեկնարկից մի քանի րոպե անց այն հասել է մինչեւ 14.6 մլն եվրոյի: Այսպիսով հնահավաքը մեքենայի համար վճարել է 16.7456 մլն եվրո: Փորձագետները կարծում են, որ այդ մեքենայի գինը կարող էր հասնել մինչեւ 22 մլն եվրո:

Թերթը նշում է, որ ընդհանուր առմամբ մեքենան 50 օրինակով է թողարկվել: Այսօրվա դրությամբ պահպանվել է ընդամենը 5 օրինակ: Փարիզում վաճառված մոդելը մուգ կարմիր գույնի է եւ  նախօրինակ շարժիչ ունի: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը Alfa Romeo-ն սերիական ամենաարագ մեքենան էր համարվում: