Ստոլբցիում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցչուհու եւ երեխաների վրա: Դեպքի վայրում՝  № 2 միջնակարգ դպրոցում, աշխատում է քննչական օպերատիվ խումբը: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Քննչական կոմիտեում:

Նախնական տվյալներով՝ աշակերտը 7:40-ին եկել է դպրոց, պայուսակը դրել դասարանում: Ավելի ուշ նա վերադարձել է դասարան եւ ուսուցչուհուն դանակի հարվածներ է հասցրել: Նրան օգնության են հասել երկու այլ աշակերտներ: Նրանք նույնպես վիրավորվել են: Ուսուցչուհին տեղում մահացել է: Երկու աշակերտները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Այնուհետ դպրոցականը դուրս է եկել դասարանից եւ մտել հարեւան դասասենյակ: Այստեղ նա մահացու վիրավորել է 2001 թվականին ծնված աշակերտին: ՔԿ-ի գլխավոր քննչական վարչությունը վարույթ է ընդունել ՔՕ 139 հոդվածով (սպանություն) հարուցված քրեական գործը: Մահացած ուսուցչուհին 1968 թվականի ծնված էր, 2001 թվականին ծնված դպրոցականը՝ 11-րդ դասարանի աշակերտ: Քննիչներն աշխատում են ձերբակալվածի հետ: