«The Australian Weekend»-ը հոդված է հրապարակել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի մասին: Facebook-ի էջում այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

«Ինչն է առաջ մղում Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին» վերնագրով հոդվածում նշվում է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո Գլեդիս Բերեջիկլյանի  տատիկներն ու պապիկները որբացել են:

«Նրանց նախնիների դիմացկունության մասին վկայում է նրանց ընտանիքի պատմությունը: Վարչապետի խոսքով՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո Գլեդիս Բերեջիկլյանի  տատիկներն ու պապիկները որբացել են», - գրում է թերթը՝ նշելով, որ Բերեջիկլյանի 40 բարեկամները մահացել են Հայոց ցեղասպանության ժամանակ: