Բեռլինում իրավապոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության չորս անդամ ենթարկվել է հարձակման։ Անհայտ անձանց մի խումբ կիրակի ուշ երեկոյան հարձակվել է քաղաքական գործիչների վրա, երբ նրանք գնում էին կինո, փետրվարի 11-ին տեղեկացրել են ոստիկանությունում։ Երկու տուժած թեթեւ վնասվածք է ստացել, նրանք հրաժարվել են հոսպիտալացվել։ Ոստիկանությունը զբաղվում է հարձակվողներին որոնելով, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

ԱԳՀ ծայրահեղ աջ քաղաքական գործիչները պատրաստվում էին կինո գնալ՝ դիտելու «Ով կգրի մեր պատմությունը» ֆիլմը Վարշավյան գետոյի ընդհատակյա արխիվի մասին։ Անվճար դիտմանը նրանց հրավիրել էր Բեռլինի կինոփառատոնի ղեկավար Դիթեր Քոսլիկը։

Հունվարի սկզբին հարձակման էր ենթարկվել ԱԳՀ բրեմենյան բաժանմունքի ներկայացուցիչ Ֆրանկ Մագնիցը։ Երեք անհայտ անձինք դիմակներով հարձակվել էին պատգամավորի վրա, նա ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Իրավապահ մարմիններում չեն բացառում հարձակման քաղաքական դրդապատճառները