Axios-ը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ժամանակացույցը:

Ժամակացույցը ներառում է փետրվարի 4-7-ը՝ անցյալ աշխատանքային շաբաթը:  Նոր ժամանակցույցի համաձայն՝ այդ ժամանակահատվածի 50 տոկոսոը հատկացվել է փաստաթղթերի հետ աշխատանքին, գրում է Gazeta-ն:

Նոր արտահոսքը հաջորդեց առաջինին, երբ հրատարակությունը հրապարակել էր ԱՄՆ նախագահի եռամսյա աշխատանքային ցուցակը: Այդ ժամանակ նշվել էր, որ Թրամփը իր ժամանակի 60 տոկոսը ծախսել է փաստաթղթերի հետ աշխատանքի վրա, որը չէր բացահայտվում եւ հիմնականում անձնական ժամանակ էր համարվում: Ըստ ԶԼՄ-ների՝ այդ ժամանակահատվածում նա սովորաբար թերթեր է կարդում, հեռուստացույց նայում, զանգահարում խորհրդականներին եւ այլ անձանց, թվիթերին հետեւում:

Ավելի ուշ Թրամփը, արձագանքելով լրատվամիջոցներում հրապարակված իր ժամանակացույցին, որոնք նրան մեղադրել էին քիչ աշխատելու մեջ, շտապել էր արդարանալ:

Նա գրել էր, որ այդ ընթացքում ոչ թե  հանգստանում, այլ աշխատում է:

Չնայած նրան,  ինչպես գրել էին Axios-ը եւ  Politico ամսագիրը, Սպիտակ տունը  անձնակազմում արտահոսքին առնչություն ունեցող մարդկանց «որս» է սկսել, այնուամենայնիվ, տվյալների նոր արտահոսք տեղի ունեցավ: