Samsung Galaxy S10+ սմարթֆոնը կունենա կոփված Gorilla Glass 6 ապակով պաշտպանված էկրան, ինչպես նաեւ ճակատային կողմի խցիկի պատկերման տվիչներ՝ 10 եւ 8 մեգափիքսել։ Samsung-ի դեռեւս չգովազդվող նորույթի բնութագրերը հրապարակել է արաբական Twiiter-ալիք SaudiAndroid-ը, տեղեկացնում է Vesti-ն։

Անցած շաբաթ հայտնի վիդեոբլոգեր Մարկես Բրաունլին իր YouTube ալիքում հրապարակել է հոլովակ, որտեղ բոլոր մանրամասներով ցույց է տվել 2019թ. Samsung-ի դեռեւս չգովազդվող սմարթֆոնի ճիշտ կրկնօրինակները՝ Galaxy S10 եւ Galaxy S10+։ Իսկ այժմ արդեն հայտնի է դարձել, թե ինչ կունենա հեռախոսն իր ներսում։

Հանաձայն նոր տվյալների՝ Samsung Galaxy S10+-ը կունենա 16 մեգափիքսել հիմնական խցիկ, Bluetooth 5.0, WiFi 6 եւ NFC։ Մարտկոցի տարողունակությունը՝ 4100 ամպեր/ժամ։ Հաստատվել է նաեւ այն տեղեկությունը, որ S10+ը կունենա գերհստակ AMOLED էկրան 6,4 դյույմ տրամագծով։

Ըստ վերջին լուրերի՝ Samsung Galaxy S10+-ը վաճառքում կհայտնվի մարտի 8-ին, իսկ թոփ տարբերակը (հետին պանելի խեցե ծածկույթով՝ Samsung Galaxy S10+ Limited Edition-ը)՝ մարտի 15-ին։

Հիշեցնենք, որ Galaxy S10 ընտանիքի երեք մոդելների՝ Galaxy S10E (կամ Lite), Galaxy S10 եւ Galaxy S10+, շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 20-ին։ Ենթադրվում է, որ կներկայացվի նաեւ եւս մեկ մոդել, ծալվող էկրանով։ Այն կարող են անվանել Galaxy F (foldable – ծալովի բառից)։