Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր եւ ռեսուրսներ:

Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ հետագա բարգավաճում: