Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիա։ Մինչեւ 2019 թ. մարտի 1-ը Beeline-ի գեղեցիկ համարները number.beeline.am  կայքում կարելի է գնել 35 տոկոս զեղչով։

«Beeline-ը ձգտում է զարգացնել վաճառքի էլեկտրոնային միջոցները։ Մեր հերթական ակցիան հնարավորություն կտա հաճախորդներին հասանելի գնով նոր գեղեցիկ համարներ գնել, ինչպես նաեւ  թույլ կտա գնահատել մեր առցանց խանութում գնումներ կատարելու առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։